Ադրբեջանում արտադրվող սպիրտային խմիչքների 95 տոկոսը կեղծ է
Տնտեսություն
15:07 22/09/2011

Ադրբեջանում արտադրվող սպիրտային խմիչքների 95 տոկոսը կեղծ է

Ադրբեջանում բավականին  սուր է վաճառվող ապրանքների որակի խնդիրը: Այս վիճակն արդեն երկար տարիներ է պահպանվում երկրում: Համապատասխան մարմինները, որոնք պետք է վերահսկեն շուկայում առկա ապրանքների որակը, որևէ միջոցներ չեն ձեռնարկում վիճակը կարգավորելու համար:

Ինչպես նշում է «olaylar.az» համացանցային պարբերականը, սպիրտային խմիչքների շուկան նույնպես անմխիթար վիճակում է: Դրանք մարդու օրգանիզմի համար վնասակար նյութեր են պարունակում: Շատ են այդ խմիչքներից թունավորման դեպքերը:

Ազատ սպառողների միության նախագահ Էյուբ Հուսեյնովը նշում է, որ երկրում առկա սպիրտային խմիչքների մոտ 95 տոկոսը կեղծ է: Շշերի վրա նույնիսկ չի նշվում արտադրման տարեթիվը:

Placeholder
Ադրբեջանում արտադրվող սպիրտային խմիչքների 95 տոկոսը կեղծ է