Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մի շարք միջոցառումների արդյունքում Պերուի իրավապահներին հաջողվել է առգրավել 1.2 տոննա կոկային: Այս մասին, նշում է Vzglyad.ru-ն, տեղեկացրել է գեներալ Ռաուլ Բեսերան:
Նույն միջոցառումների շրջանակում իրավապահները ձերբակալել են 37 անձանց և վերացրել 45 գաղտնի լաբորատորիաներ:
ՄԱԿ-ի տվյալների համաձայն, Պերուում կոկի թփուտներն աճում են շուրջ 61 հազար հեկտարի վրա և միայն հարևան Կոլումբիան է, որ այս ցուցանիշով առաջ է անցել Պերուին:
Միևնույն ժամանակ մասնագետները պնդում են, որ վերջին տարիներին Հարավային Ամերիկայում նմանատիպ պլանտացիաների ավելացումը դանդաղեցման միտում է արձանագրել: Եվ բացատրում սա նրանով, որ նարկոմաֆիան անցել է ավելի «որակյալ» կոկ աճեցնելու, ինչը թույլ է տալիս ստանալ ավելի շատ բերք, ավելի փոքր տարածքներից: