Հարություն Խաչատրյանը `«Ուղերձ առ մարդը» փառատոնի ժյուրիի անդամ
Մշակույթ
14:04 23/09/2011

Հարություն Խաչատրյանը `«Ուղերձ առ մարդը» փառատոնի ժյուրիի անդամ

Սեպտեմբերի 23-30-ը Սանկտ-Պետերբուրգում կկայանա «Ուղերձ առ մարդը» 21-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի միջազգային ժյուրի է հրավիրված նաև հայ կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Հինգ հոգուց բաղկացած ժյուրիի մյուս անդամներն են` Ջանֆրանկո Ռոզին Իտալիայից, Անտոնիո Դելգադոն Իսպանիայից, Մարիուշ Ֆուրկաշը Լեհաստանից և Վիտալի Մանսկին Ռուսաստանից:

Հարություն Խաչատրյանի «Կոնդ» և «Սպիտակ քաղաք» ֆիլմերը ցուցադրվել են դեռ 1989-ին «Ուղերձ առ մարդը» առաջին փառատոնում, իսկ 1993-ին ռեժիսորի «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմը այս փառատոնում արժանացել է երեք մրցանակի:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ուղերձ առ մարդը» փառատոնի նախագահն է ռուսաստանցի անվանի ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը, տնօրենը և հիմնադիրը` հայտնի վավերագրող Միխայիլ Լիտվյակովը:
 

Placeholder
Հարություն Խաչատրյանը `«Ուղերձ առ մարդը» փառատոնի ժյուրիի անդամ