«Միկան»` Եվրագավաթի մրցաշարում
Սպորտ
12:20 23/09/2011

«Միկան»` Եվրագավաթի մրցաշարում

Երևանի «Միկա» ակումբի շախմատի տղամարդկանց և կանանց թիմերը սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը կմասնակցեն Սլովենիայի Ռոգաշկա Սլատինա քաղաքում անցկացվելիք եվրոպական ակումբների առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Միկայի» տղամարդկանց թիմի կազմում հանդես կգան գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:
Կանանց թիմում ընդգրկվել են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին (Հնդկաստան), Ժու Չենը (Կատար) և Լիլիթ Մկրտչյանը:
 

Placeholder
«Միկան»` Եվրագավաթի մրցաշարում