Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուբեն Հայրապետյան. «Քանի դեռ գլխավորում եմ ֆեդերացիան, Դենիս Թումասյանը չի հրավիրվի Հայաստանի հավաքական»
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում, խոսելով հավաքականի համալրման թեմայի մասին` շեշտեց, որ ռուսաստանցի Դենիս Թումասյանը, ով հրավիրվել էր ազգային հավաքական, սակայն մերժեց հրավերը, այլևս ազգային ընտրանու ղեկավարության տեսադաշտում չէ:
«Մենք չենք կարող հրավիրել այն ֆուտբոլիստներին, ում համար Հայաստանի դրոշի տակ հանդես գալը պատիվ չէ: Այլ կերպ ասած` չենք կարող խնդրել, աղաչել կամ գումարներ խոստանալ: Դենիս Թումասյանը նույնիսկ հայ էլ չկա: Եվ քանի դեռ ես գլխավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, այդ ֆուտբոլիստն այլևս հրավեր չի ստանա»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը:
ՀՖՖ նախագահն ավելացրեց նաև, որ Ամստերդամի «Այաքսի» ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը շատ է ցանկանում խաղալ Հայաստանի հավաքականի կազմում, սակայն վնասվածքներն են նրան խանգարում ժամանել Երևան: