Հայաստանում նշվելու է Լեզուների եվրոպական օրը
Կրթություն, գիտություն
09:20 24/09/2011

Հայաստանում նշվելու է Լեզուների եվրոպական օրը

Սեպտեմբերի 26-ը Լեզուների եվրոպական օրն է: Ինչպես եվրոպական երկրներում, այնպես էլ Հայաստանում, այդ օրը կազմակերպվելու են միջոցառումներ:

ԵՊԼՀ -ում համալսարանի անձնակազմի և ուսանողության ջանքերով կազմակերպվելու է Լեզուների եվրոպական օրվան նվիրված ամենամյա մեծ տոնակատարություն, որի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա մտովի տեղափոխվել օտար երկրներ: Նույն օրը համալսարնի Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնը  կազմակերպում է Լեզուների Եվրոպական օրվան նվիրված «Օտար լեզուների ուսուցման օպտիմալացումը բազմալեզվության պայմաններում» թեմայով գիտաժողով:

Սեպտեմբերի 27-ին ԵՊԼՀ գրադարանի դահլիճում Եվրախորհրդի լեզվակրթական ծրագրերի իրականացման կենտրոնը կազմակերպում է Լեզուների Եվրոպական օրվան նվիրված «Մենք հարուստ ենք լեզուներով» թեմայով գիտաժողով:

Նշենք, որ 2001-ը Եվրախորհուրդն ու Եվրամիությունը հայտարարել էին լեզուների եվրոպական տարի:  Եվ հենց 2001 թվականին եվրոպական այդ երկու կառույցները սեպտեմբերի 26-ը հայտարարել են  Լեզուների Եվրոպական օր:

Եվրոպական ինստիտուտներում պաշտոնապես անցնում են հետևյալ լեզուները` անգլերեն, հունարեն, իռլանդերեն, իսպաներեն, իտալերեն, լատիներեն, գերմաներեն, նիդեռլանդերեն, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, սլովակերեն, ֆիներեն, ֆրանսերեն, շվեդերեն և էստոներեն: Քմբրիջյան Լեզուների հանրագիտարանի տվյալներով աշխարհում այսօր կան 6000-ից ավելի լեզու:

 

Placeholder
Հայաստանում նշվելու է Լեզուների եվրոպական օրը