Էլթոն Ջոնն ինքն իր մասին ֆիլմ կնկարահանի
Մշակույթ
10:00 24/09/2011

Էլթոն Ջոնն ինքն իր մասին ֆիլմ կնկարահանի

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը պատրաստվում է ինքնակենսագրական ֆիլմ նկարահանել «Մարդ-հրթիռ» (Rocketman) վերնագրով, այդպես է կոչվում նաև երգչի հայտնի ստեղծագործություններից մեկը: Ֆիլմի պրոդյուսերներից մեկը hենց ինքն է: Մյուս պրոդյուսերներն են Դեյվիդ Ֆերնիշը և Սթիվ Համիլտոն Շոուն: Այս եռյակն արդեն աշխատել է «Գնոմեո և Ջուլիետա» (Gnomeo and Juliet) ֆիլմի վրա, որը վարձույթում հավաքել է մոտ 200 միլիոն դոլար:

Նոր ֆիլմի սցենարը գրելու է Լի Հոլլը: «Սա լինելու է ոչնչի չնմանվող կենսագրական ֆիլմ, այնքան զարմանալի, որքան Էլթոնի կյանքն է»,-ասել է պրոդյուսեր Շոուն: Առայժմ հայտնի չէ, թե ով է խաղալու գլխավոր դերում: Լրատվամիջոցները շոշափում են Ջեյմս Մաքեվոյի և Ռոբերտ Դաունի կրտսերի անունները:

Placeholder
Էլթոն Ջոնն ինքն իր մասին ֆիլմ կնկարահանի