Ստեփանակերտում նոր հիվանդանոց ու ծննդատուն է կառուցվում
Առողջություն
13:58 24/09/2011

Ստեփանակերտում նոր հիվանդանոց ու ծննդատուն է կառուցվում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է մայրաքաղաքում կառուցվող հանրապետական հիվանդանոցի և ծննդատան նոր մասնաշենքերի շինհրապարակ ու տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ, երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, առողջապահության նախարար Սերգեյ Մովսիսյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Placeholder
Ստեփանակերտում նոր հիվանդանոց ու ծննդատուն է կառուցվում