«ՎիվաՍելլ». Մեր տեղեկատվական բազաները հավուր պատշաճի պաշտպանված են
Իրավունք
11:42 24/09/2011

«ՎիվաՍելլ». Մեր տեղեկատվական բազաները հավուր պատշաճի պաշտպանված են

«Մեր տեղեկատվական բազաները հավուր պատշաճի պաշտպանված են հակերների հնարավոր միջամտությունից»,-այսօր նման հայտարարությամբ հանդես է եկել «ՎիվաՍել» ընկերության մամուլի քարտուղար Վահե Իսահակյանը:

Հիշեցնենք, որ տեղեկություններ էին տարածվել, թե Հայաստանի բջջային կապի շուկայում գործող երեք օպերատորների տեղեկատվական բազաները հակերային հարձակման են ենթարկվել: Երեկ լուրի իսկությունը հերքել են նաև «ԱրմենՏել» ընկերությունից:

«Իսկ թե ինչ տվյալներ են հայտնվել ապօրինի շրջանառությունում և ինչ եղանակով, կպարզեն իրավապահ մարմինները համապատասխան վարույթի շրջանակներում»,-հաղորդում են «ՎիվաՍել» ընկերությունից:

 

Placeholder
«ՎիվաՍելլ». Մեր տեղեկատվական բազաները հավուր պատշաճի պաշտպանված են