Աշոտյանը կմեկնի Գերմանիա
Կրթություն, գիտություն
10:43 26/09/2011

Աշոտյանը կմեկնի Գերմանիա

Գերմանիայի Դաշնության Վայհենշտե‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆա‎նի կիրառական գիտությունների համալսարանի և Բավարիայի կրթության նախարարության հրավերքով սեպտեմբերի 26-28-ը Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:

Պատվիրակության կազմում են «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լ.Սարգսյանը և Հայաստանի պետական ագրարային համալսարանի /ՀՊԱՀ/ ռեկտոր Ա. Թարվերդյանը:

ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, այցելության ընթացքում նախատեսված են պաշտոնական հանդիպումներ Վայհենշտե‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆա‎նի կիրառական գիտությունների համալսարանի նախագահի, Բավարիայի կրթության և գյուղատնտեսության նախարարների, ինչպես նաև Բավարիայի պառլամենտի կրթության հանձնաժողովի նախագահի հետ:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Վայհենշտե‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆա‎նի կիրառական գիտությունների համալսարանի և ՀՊԱՀ-ի միջև 2000 թվականից ձևավորված համագործակցության արդյունքները` կապված ՙԱգրարային մենեջմենթ՚ մագիստրոսական դասընթացի ներդրման, Գերմանիայի Դաշնությունում մագիստրոսական պրակտիկայի, համագործակցության շարունակության ու ընդլայնման հետ:

Բավարիայի օրենսդիր և գործադիր ոլորտների պաշտոնյաների հետ հանդիպումներում քննարկվելու են ՀՀ բուհերի հետ կրթական համագործակցության, ինչպես նաև հայ ուսանողների պրակտիկան Գերմանիայում շարունակաբար կազմակերպելու հարցերը: 

Placeholder
Աշոտյանը կմեկնի Գերմանիա