Հայաստանի գազամատակարարումը դեռ չի վերականգնվել
Տնտեսություն
12:03 26/09/2011

Հայաստանի գազամատակարարումը դեռ չի վերականգնվել

Վրացական կողմը դեռևս չի վերակագնել Հայաստանի գազամատակարարումը: Հիշեցնենք, որ Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` սեպտեմբերի 22-ին ժամը 11:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Արդեն երեք օր հանրապետության սպառողների գազամատակարարումը իրականացվում է պահուստային ռեզերվների հաշվին` առանց սահմանափակումների:

Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, հայաստանյան ընկերության ներկայացուցիչները անընդհատ կապի մեջ են վրացական ընկերության աշխատակիցների հետ: Աշխատանքերը շարունակվում են, գազամատակարարման վերականգման ժամկետների մասին հստակ ժամկետ չի նշվում: «Աշխատանքների ավարտի մասին վրացական կողմը կտեղեկացնի լրացուցիչ»,-ասաց Շ. Սարդարյանը:

Հիշեցնենք, որ վրացական ընկերությունը նախատեսում է իրականացնել Սագուրամո-«Կրասնի Մոստ» 1000 մմ մայրուղային գազատարի նոր հատվածի միացման աշխատանքներ՝ Թբիլիսիի շրջատար ավտոճանապարհի վերակառուցման հետ կապված: Նախատեսվում են նաև սողանքային հատվածի վերանորոգման և գազի արտահոսքի վերացմանն ուղղված աշխատանքներ:
 

Placeholder
Հայաստանի գազամատակարարումը դեռ չի վերականգնվել