Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ է ունենալու գերմանացի հանդիսականի համար
Մշակույթ
10:00 27/09/2011

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ է ունենալու գերմանացի հանդիսականի համար

Այսօր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համերգային ծրագրով հանդես է գալու Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում:

Նշենք, որ նվագախումբի հյուրախաղերը մեկնարկել են նախօրեին Բրյուսելի «Պալայի Դեբոզար» համերգասրահում: Նվագախմբի հաջորդ համերգները տեղի են ունենալու Կարլզրուեի «Կոնցերտհաուս», Հաագայի «Դոկ. Անտոն Ֆիլիպցալ» հեղինակավոր համերգասրահներում:

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբի հյուրախաղերը նվիրված են ՀՀ անկախության 20-ամյակին:

Placeholder
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ է ունենալու գերմանացի հանդիսականի համար