Կովկասի հնագիտության, ազգաբանության և բանահյուսության համաժողով` Հայաստանում
Կրթություն, գիտություն
14:15 28/09/2011

Կովկասի հնագիտության, ազգաբանության և բանահյուսության համաժողով` Հայաստանում

Այս օրերին Հայաստանում անցկացվող Կովկասի հնագիտության, ազգաբանության և բանահյուսության համաժողովի գլխավոր նպատակներից մեկը`  «պատմությունը խեղաթյուրողներին և անհեթեթություն տարածողներին» պատշաճ պատասխան տալն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

«Հարևան Ադրբեջանում պատմության խեղաթյուրումն իրականացվում է արդեն պետական մակարդակով: Համաժողովը հնարավորություն է տալիս փաստագրված նյութերով պատասխան տալ դրանց»,- նշեց Պավել Ավետիսյանը:

«Համաժողովի նպատակն է նաև այս տարածաշրջանի լավագույն գիտնականներին հավաքել ու տեսնել` ինչ աշխատանքներ կան, ու ինչ կարող ենք անել միասին»,- ասաց Պ. Ավետիսյանը հավելելով՝ որ համաժողովը ամենամյա է և անց է կացվում տարբեր երկրներում:

Ասուլիսին ներկա համաժողովի մասնակից ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Մամայխան Ագլարովը նշեց, որ տպավորված է Հայաստանի տարբեր թանգարաններում տեսած հնագիտական գտածոներով:

«Կովկասը սինթեզում է մեր մշակույթի բոլոր շերտերը: Մենք ուրախ ենք շփվել միմյանց հետ, քննարկումներ անցկացնել»,- նշեց Մամայխան Ագլարովը:

Իր հերթին, «Կովկասի Հիմնադրամի» նախագահ, ակադեմիկոս Գիվի Գամբաշիձեն նշեց, որ միայն Կովկասի մշակույթը կարող է փրկել այս տարածաշրջանի ժողովուրդներին:

Placeholder
Կովկասի հնագիտության, ազգաբանության և բանահյուսության համաժողով` Հայաստանում