ԴիջիԹեք-ին մասնակցության հայտ է ներկայացրել 100 կազմակերպություն
Տնտեսություն
15:45 29/09/2011

ԴիջիԹեք-ին մասնակցության հայտ է ներկայացրել 100 կազմակերպություն

Շուրջ 100 ընկերություն ներկա դրությամբ հայտ է ներկայացրել մասնակցելու ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսին: Սա նշանակում է արդեն իսկ 40% աճ է գրանցվել նախորդ տարվա համեմատ, որին մասնակցում էին 68 ընկերության: Այս մասին հայտնում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունից:

«Մենք մեր առջև ոչ թե թվերը մեծացնելու գերնպատակ ենք դրել, այլ ցանկանում ենք մարդկանց ցույց տալու, որ ապագան տեխնոլոգիական զարգացման մեջ է: Այս տարի ընկերությունները շատ արագ են հայտեր ներկայացնում DigiTec-ին մասնակցելու համար, ինչը նշանակում է` նախորդ ցուցահանդեսներն արդյունավետ են ընթացել։ Ցուցահանդեսի հաջողության ցուցանիշը հենց մարդկանց և ընկերությունների հետագա մասնակցությունն է»,- նշում է ցուցահանդեսի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

7-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսին մասնակցում են ընկերություններ Վրաստանից, Ռուսաստանից, Սինգապուրից, Լեհաստանից, Թայվանից: Մասնակից ընկերությունների թվին են պատկանում հետևյալ ընկերությունները` VivaCell-MTS, Ucom, Maxtronic, Unicomp, Microsoft, GNC Alfa, Redinet, Synopsys, X-Art, Instigate, ArmSoft, Epygi, Yetri, Enterprise Incubator Foundation, Nork, National Instruments, Innovative Solutions, Ovak Technologies, Rafa Solutions, Olymp Engineering, Bitlis-MEN, Pegasus Logic, Integrator, Sci.-Ind. BioArt, Ani Test, Samara State Aerospace Research University, ST Kinetics, Radiophysics Research Institute, Engineering starts in High-school, IP Protection legal firm, Safety Accounting, Dizozavr, LuxBrok, Museum of Science & Technology, Busineess sector, Project Integration, Seven Smarts, FlexAp, Henry Radio, Interactive World, Viasphere Technopark, Cambric և այլն:

Միջոցառումը կանցնի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության պլատինե հովանավորությամբ: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը:

ԴիջիԹեք ցուցահանդեսի ինֆորմացիոն հովանավորներն են` Arka լրատվական գործակալությունը, Pcnews.am, lragir.am, panorama.am, panarmenian.net, arminfo.am, youth.am, ireport.am, banker.am լրատվական կայքերը, «Առավոտ», «Իրատես դե ֆակտո», «Հայոց Աշխարհ», «Ազգ», «168 ժամ», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ինֆո-Մարկետ» թերթերը, «Նոյյան տապան» լրատվական գործակալությունը, «Կենտրոն», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները:
 

Placeholder
ԴիջիԹեք-ին մասնակցության հայտ է ներկայացրել 100 կազմակերպություն