Արտգործնախարար. «Եվրոն կոլեկտիվ  ապուշության  պատմական հուշարձան է»
Տնտեսություն
10:12 29/09/2011

Արտգործնախարար. «Եվրոն կոլեկտիվ ապուշության պատմական հուշարձան է»

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը եվրոյի գոտին որակել է իբրև  «հրդեհվող տուն, որը չունի ոչ մի ելք», իսկ հենց եվրոն` «կոլեկտիվ  ապուշության  պատմական հուշարձան»:

Ինչպես նշում է Utro.ru-ն, նախարարը հայտարարել է նաև, որ պարտքային  ճգնաժամը կարգավորելով  Գերմանիայի բնակիչները ստիպված կլինեն  ողջ կյանքը սուբսիդավորել այնպիսի երկրներ, ինչպիսիք են  Հունաստանը, Իտալիան ու Պորտուգալիան: Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շեշտել էր, որ  աջակցությունը Հունաստանին չի դադարեցվի:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Եվրոպայի կոմիտեի նախագահ Ժոզե Մանուէլ Բարոզուն Եվրախորհրդարանում հայտարարել էր, որ ներկային պարտքային ճգնաժամը  ամենալուրջ մարտահրավերն է, որի հետ ԵԽ-ն առնչվում է  իր պատմության ընթացքում: Ու ընդգծել, որ անկախ դժվարություններից, Հունաստանը շարունակելու է մնալ եվրոյի գոտում` անկախ ճգնաժամից:      

         

 

Placeholder
Արտգործնախարար. «Եվրոն կոլեկտիվ ապուշության պատմական հուշարձան է»