Թուրքիան սպառնում է հրաժարվել ռուսական գազից
Տնտեսություն
15:53 29/09/2011

Թուրքիան սպառնում է հրաժարվել ռուսական գազից

Թուրքիան սպառնում է չեղյալ համարել Ռուսական «Գազպրոմի» հետ գազի արտահանման վերաբերյալ գործող պայամանգրերը, եթե սակագնի զգալի կրճատումներ չլինեն, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը` հղում անելով Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզի հայտարարությանը:

Տեղեկատվության համաձայն, Թուրքիան նախկինում ևս արտահայտվել էր Ռուսաստանից առաքվող գազի սակագնի իջեցման օգտին, սակայն Մոսկվայում սույն թվականի մարտ ամսին կայացած Մեդվեդև-Էրդողան բանակցություններն այդպես էլ հաջողությամբ չէին պսակվել:

Գազային խնդրին անդրադարձել էր վերջերս նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով սեպտեմբերին այցելել էր Յարոսլավլ: Գյուլն այդ ժամանակ լրատվամիջոցների հետ զրույցում հույս էր հայտնել բանակցությունների հարցում դրական արդյունք կարձանագրվի:

Նշենք, Թուրքիան ռուսական գազի խոշորագույն ներկրողներից է, որը տարեկան մոտ 30 մլրդ խմ գազ է գնում Ռուսաստանից, ինչը կազմում է երկրում սպառվող կապույտ վառելիքի մոտ 64%-ը:

Placeholder
Թուրքիան սպառնում է հրաժարվել ռուսական գազից