Վարդան Բոստանջյան. Արտաքին տնտեսական քաղաքականության հերթական կարևորագույն քայլը
Տնտեսություն
16:29 30/09/2011

Վարդան Բոստանջյան. Արտաքին տնտեսական քաղաքականության հերթական կարևորագույն քայլը

«Ես շատ կարևորեցի Հանրապետության նախագահի նման մոտեցումը և, բնականաբար, համարում եմ հերթական կարևորագույն քայլերից մեկը մեր տնտեսական զարգացումը նոր մակարդակի բարձրացնելու համար»,- Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսպես մեկնաբանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հայ և ֆրանսիացի գործարարների հետ նախաճաշի ժամանակ:

Նշենք, որ հայ և ֆրանսիացիների հետ ելույթում նախագահ Սարգսյանը հայտարարել է. «Օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով Հայաստանը հայտարարել է «Բաց դռների» ներդրումային քաղաքականություն և հանգուցային սկզբունքներ են հռչակվել առավել բարենպաստ ռեժիմը, մեր ազգային հոգատար մոտեցումը և սեփականության բոլոր ձևերի ամուր պաշտպանությունը»:

«Չթերագնահատելով գործարար շահի նշանակությունը` բնականաբար առաջին տեղում բիզնեսը պետք է լինի այստեղ որևէ կասկած չկա, բայց դրանով դուք նաև ձեր առանցքային ներդրումը կբերեք մեր տարածաշրջանի հավասարաչափ զարգացմանը` հետևապես և անվտանգության ապահովմանն ու Եվրոպական միության հարևանությամբ խաղաղ ու կայուն գոտու ստեղծմանը»,- ամփոփել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Պատգամավորի համոզմամբ, ցանկացած ներդրումային ինստիտուտ իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով կպաշտպանվեն:

«Մեր իշխանությունները ամենաբարձր մակարդակով կստեղծեն նպաստավոր պայմաններ, որպեսզի ֆրանսիական կապիտալը գտնվի ավելի նպաստավոր վիճակում» ,- նշեց Բոստանջյանը:
 

Placeholder
Վարդան Բոստանջյան. Արտաքին տնտեսական քաղաքականության հերթական կարևորագույն քայլը