«ԱրմենՏել»-ը Հայկական տուրիզմի ինստիտուտին ուսումնական համակարգչային կենտրոն է նվիրել
Տնտեսություն
15:05 30/09/2011

«ԱրմենՏել»-ը Հայկական տուրիզմի ինստիտուտին ուսումնական համակարգչային կենտրոն է նվիրել

«ԱրմենՏել» ՓԲԸ -ն (ապրանքանիշը Beeline) Հայկական տուրիզմի ինստիտուտի ուսումնական համակարգչային նոր կենտրոնին սարքավորումներ և կահույք է նվիրել: Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, կենտրոնը հագեցած է ժամանակակից համակարգչային տեխնիկայով և ինտերնետով:

«Այս արարողությունը նվիրվում է զբոսաշրջության միջազգային օրվան, որը նշվել է այս շաբաթ: Մեր սոցիալական ծրագրերի կարգախոսն է` «Beeline հանուն պայծառ ապագայի, և հաճելի է, որ, առաջնորդվելով այդ կարգախոսով, մենք ուսանողների համար ապահովում ենք կրթական գլոբալ աղբյուրներին, աշխարհի լավագույն օրինակներին և զբոսաշրջության ոլորտի ճանաչված արհեստավարժների փորձին ծանոթանալու հնարավորություն» - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Որախ ենք, որ մեր մասնագիտացված Բուհը այդպիսի նվեր է ստանում հենց մեր մասնագիտական տոնի առթիվ: Բուհի ուսանողների և դասախոսների անունից շնորհակալություն եմ հայտնում «ԱրմենՏել» ընկերությանը լսարանը համակարգչային տեխնիկայով հագեցնելու և կահավորելու, ինչպես նաև տուրիզմի ոլորտի նոր մասնագետներ պատրաստելու գործում ներդրում կատարելու համար», - նշել է Հայկական տուրիզմի ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Մինասյանը:

Հայկական տուրիզմի ինստիտուտը` Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղ է և հավատարմագրված է ՌԴ կրթության և գիտության նախարարության կողմից: Հայաստանում Բուհը գործում է 2002 թվականից և հանդիսանում է Եվրոպական առաջատար դպրոցների Ասոցիացիայի անդամ:

Placeholder
«ԱրմենՏել»-ը Հայկական տուրիզմի ինստիտուտին ուսումնական համակարգչային կենտրոն է նվիրել