«ԱրմենՏել» ընկերությունը շարունակելու է աջակցել կիբեռսպորտի մրցաշարերը
Տնտեսություն
13:00 06/10/2011

«ԱրմենՏել» ընկերությունը շարունակելու է աջակցել կիբեռսպորտի մրցաշարերը

«ԱրմենՏել» ընկերությունը Edge Gaming ընկերության հետ համատեղ հայտարարեց ESWC կիբերսպորտի միջազգային առաջնության ընտրական փուլի արդյունքների մասին: Beeline Cyber ազգային առաջնության ընտրական փուլը, որին մասնակցել են ավելի քան 70 պրոֆեսիոնալ մարզիկներ (FIFA 11, PES 2011, Call of Duty: Modern WarFare2, Counter-Strike1.6 խաղային մարզաձևերում), կայացել է Երևանում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում:
Այս մասին ասուլիսում ասաց Edge Gaming ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անահիտ Գրիգորյանը:

Նա նաև հայտնեց, որ յուրաքանչյուր անվանակարգում հաղթողները ստացան դրամական պարգևներ, իսկ ՖԻՖԱ-11մարզաձևի հաղթողներ Կարեն Ծովինարովը, Լևոն Սաքեյանը և Արթուր Առաքելյանը հնարավորություն կունենան ներկայացնելու Հայաստանը ESWC -ի քառորդ եզրափակիչում, որն այս տարի կանցկացվի հոկտեմբերի վերջին Ֆրանսիայում` Փարիզի Դիսնեյլենդում, որտեղ իրենց հմտությունները կցուցադրեն ավելի քան 600 մարզիկ: «Հայ մարզիկների համար սա ոչ միայն լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն է, այլ յուրահատուկ մի մրցաշար, որը թույլ է տալիս հետագայում հանդես գալ համաշխարհային ասպարեզում»,- ասաց Edge Gaming ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անահիտ Գրիգորյանը:

«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոնն էլ ասաց, որ համակարգչային սպորտը ոչ միայն խաղ է կամ ժամանց, այլ այստեղ ձևավորվում է համախմբված թիմ, փոխըմբռնվածություն և թիմային ոգի, այդ իսկ պատճառով ընկերությունը հանդես եկավ որպես  Հայաստանում կիբեռսպորտի մեծությամբ երկրորդ առաջնության նախաձեռնող: Նա նաև ասաց, որ իրենք շարունակելու են Հայաստանում անցկացվելիք կիբեռսպորտի բոլոր մրցաշարերին աջակցություն ցուցաբերել:

Որպես նվեր Beeline Cyber ազգային առաջնության խաղային բոլոր անվանակարգերում առաջին տեղը գրավածներին հրավիրեց ընկերություն` շրջայց կատարելու հաճախորդների սպասարկման կենտրոնում:

Placeholder
«ԱրմենՏել» ընկերությունը շարունակելու է աջակցել կիբեռսպորտի մրցաշարերը