ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Գյումրիի սպասարկման կենտրոնին կից բացվել է տեխնոլոգիական ակումբ
Տնտեսություն
18:13 06/10/2011

ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Գյումրիի սպասարկման կենտրոնին կից բացվել է տեխնոլոգիական ակումբ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է ընկերության` Գյումրիի սպասարկման կենտրոնին կից տեխնոլոգիական ակումբի բացման մասին:

Հայաստանում հաճախորդների սպասարկման ոլորտում արվող հերթական նորարարությունը հատուկ կահավորված տեխնոլոգիական ակումբի ստեղծումն է: Ակումբի նպատակն է ընկերության բաժանորդների և պոտենցիալ հաճախորդների համար ստեղծել հարմարավետ միջավայր` ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների լայն տեսականուն ծանոթանալու նպատակով: Հատուկ կահավորված կոնֆերանս-դահլիճում ներկայացված է լինելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի կորպորատիվ սակագնային պլանների, ձայնային և տվյալների փոխանցման համար նախատեսված ապրանքների և ծառայությունների լայն տեսականի:

Ակումբում հաճախորդներին կառաջարկվի նաև անվճար Wi-Fi ինտերնետ կապ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում առաջարկվող հեռախոսների և աքսեսուարների նորագույն մոդելների լայն տեսականին կներկայացվի հատուկ նախատեսված ցուցափեղկերում: Բացի այդ, հատուկ սարքերով կցուցադրվեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող հեռախոսների և բջջային լուծումների ֆունկցիոնալ հնարավորությունները և առավելությունները:

<Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքում` Գյումրիում, հաճախորդամետ միջավայր և տեխնիկական հնարավորություններ առաջարկող տեխնոլոգիական ակումբը բաժանորդների սպասարկման ոլորտում սահմանում է նոր չափանիշներ: Տարածաշրջանի բաժանորդներն ու պոտենցիալ հաճախորդները գրավիչ և տրամադրող միջավայրում կկարողանան ծանոթանալ, տեսնել և փորձարկել ՎիվաՍել-ՄՏՍ-ի նորարարական ապրանքներն ու ծառայությունները>, -նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հայաստանի առաջատար բջջային օպերատորն առաջարկում է 105 սպասարկման կենտրոն ունեցող` հանրապետության ամենալայն ցանցը:

Սպասարկման կենտրոնի նորաբաց ակումբում ներկայացված է ընկերության ծառայութունների ամբողջ տեսականին. այդ թվում` միջազգային ռոումինգը, հետվճարային և կանխավճարային ծառայություններն ու սակագնային պլանները, տարբեր արժեքների լիցքավորման քարտերը, կոմունալ ծառայությունների դիմաց վճարման հնարավորությունները, հեռախոսահամարի ընտրության հնարավորությունը, տվյալների փոխանցման սակագնային պլաններն ու դրանց համար նախատեսված 3G մոդեմները, ինչպես նաև` Wi-Fi երթուղիչները, բջջային հեռախոսները, աքսեսուարներ, կորպորատիվ փաթեթներն ու այլ ծառայություններ:
 

Placeholder
ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Գյումրիի սպասարկման կենտրոնին կից բացվել է տեխնոլոգիական ակումբ