Մեկնարկում է ԴիջիԹեք ցուցահանդեսը
Տնտեսություն
10:03 07/10/2011

Մեկնարկում է ԴիջիԹեք ցուցահանդեսը

Հոկտեմբերի 7-9-ը` ընդամենը 3 օր, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա 7-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ԴիջիԹեք ցուցահանդեսը:

Միջոցառման պաշտոնական բացումը կկայանա այսօր` ժամը 11:00-ին: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը /ցուցահանդեսի կազմակերպիչ/, ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը /ցուցահանդեսի պլատինե հովանավոր/:

Միջոցառման ընթացքում` հոկտեմբերի 7-ին, ժամը 13:00-ին, տեղի կունենա նաև Բալթյան երկրների առաջատար IT դիստրբյուտրներից մեկի` Ակմե Քոմփյութեր Քոմփոնենթսը (ACC) մամուլի ասուլիսը: Ինչով էլ սկսվելու է ընկերության գործունեությունը հայաստանյան շուկայում: Ընկերությունը ներկայացնում է համաշխարհային առաջատար արտադրողների` ASUS, Dell, LG, BenQ, Sony, Philips, D-Link և այլն: ԷյՍիՍին ձեռք է բերել հայկական Մաքստրոնիկ ՓԲԸ, որը կդառնա ընկերության 7-րդ մասնաճյուղը Արևելյան Եվրոպայում:

 

Placeholder
Մեկնարկում է ԴիջիԹեք ցուցահանդեսը