Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոսկվայի «Սպարտակի» և Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էյդեն Մակգիդին երկրի ֆուտբոլային ֆեդերացիայի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում խոսել է Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից իր ակնկալիքների մասին:
«Անդորրայի հավաքականի հետ հանդիպումից առաջ շատ երկրպագուներ անհանգստացած էին, քանզի դա մի խաղ էր, որում չէր կարելի պարտվել: Եվ արագ գոլերն օգնեցին լուծել այդ խնդիրը: Առաջին խաղում մենք հաղթել ենք Հայաստանի հավաքականին, բայց այդ թիմի խաղամակարդակը վերջերս կտրուկ բարձրացել է: Ինձ թվում է` մեզ փակ ֆուտբոլ է սպասվում»,- նշել է Մակգիդին: