Financial Times. ԵՄ-ն արհարամարհական մոտեցում է ցուցաբերում Թուրքիայի նկատմամբ
Տնտեսություն
17:31 10/10/2011

Financial Times. ԵՄ-ն արհարամարհական մոտեցում է ցուցաբերում Թուրքիայի նկատմամբ

2004-ից ի վեր, Թուրքիան ԵՄ-ի հետ պետական մակարդակով բանակցություններ է վարում` լիրավ անդամ դառնալու համար, սակայն մի շարք պետություններ չեն աջակցում նրան` առաջ քաշելով Կիպրոսի հույների հարցը»: Այս մասին, իր՝ «ԵՄ-ն արհամարհական մոտեցում է ցուցաբերում Թուրքիայի նկատմամբ» վերլուծական հոդվածում գրում է «Financial Times» պարբերականը:

«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հենց սկզբից հրապարակայնորեն դեմ էին Թուրքիայի` ԵՄ անդամագրմանը»,- նշվում է հոդվածում:

Նշենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ շարունակում է այն կարծիքին մնալ, որ Թուրքիային լիարժեք անդամակցություն տրամադրում հարկավոր չէ:

«Թուրքիան էլ իր հերթին հայտարարել է, որ պատրաստվում է սառեցնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, եթե 2012թ.-ին ԵՄ նախագահությունը փոխանցվի Կիպրոսի Հանրապետությանը՝ առանց կիպրական խնդրի նախնական լուծման, քանի որ Կիպրոսը` որպես ԵՄ լիիրավ անդամ, ունի համարժեք պատասխանի տարաբնույթ հնարավորություններ:

Այն, որ ԵՄ-ն թույլ տվեց, որ Կիպրոսը գերիշխի Թուրքիայի հետ հարաբերություններում, դա լուրջ խնդիր է արդեն: Եթե Թուրքիայի, Իսրայելի և Կիպրոսի գազի վերաբերյալ վիճաբանություն լինի. միակ ելքը կլինի թակել ԱՄՆ-ի դուռը: Իսկ մի շարք Եվրոպական առաջնորդների այդ խնդիրը չի հետաքրքում, քանի որ նրանք պայքարում են «Եվրոյի» ճգնաժամի դեմ»,- նշված է հոդվածում:

Placeholder
Financial Times. ԵՄ-ն արհարամարհական մոտեցում է ցուցաբերում Թուրքիայի նկատմամբ