Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հոկտեմբերի 7-ին, DigiTech 2011 Expo համահայկական ցուցահանդեսին Hayland.am ամենամեծ հայկական սոցիալական ցանցը ներկայացրեց իր նոր նախագիծը` «Ուրիշ Հայաստան» սոցիալ-քաղաքական օնլայն խաղը: «Ուրիշ Հայաստանը»` պետականության սիմուլյատոր է Hayland.am-ում, որ ուղղված է օնլայն հասարակության սոցիալական իրազեկման ու պատասխանատվության բարձրացմանը: Այն թույլ է տալիս ծանոթոնալ քաղաքական կարևորագույն գործընթացներին, ինտեգրվել և մասնակցել դրանց:
Մասնակցելով խաղին հնարավոր է ազատ արտահայտել քաղաքական կարծիքներ և կոչեր, ստեղծել նախաձեռնող խմբեր, կուսակցություններ, հավաքել համախոհներ, ազգային ժողով ընտրվել, մասնակցել նախագահական ընտրություններին, քննարկումներին, կազմել նախագծեր, օրենքներ և ներկայացնել դրանք հանրությանը:
Խաղին կարող են մասնակցել բոլորը` իրական քաղաքական գործիչներ, կուսակցությունների, երիտասարդական միավորումների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, պարզապես քաղաքականությամբ հետաքրքրվող մարդիկ:
Խաղը կրում է փուլային բնույթ, և ամեն շրջանի ավարտից հետո հաղթանակած օրենքներն ու նախագծերը համախմբվելու են խաղի ադմինիստրացիայի կողմից և ներկայացվելու ՀՀ ԱԺ, որպես հանրային կոչ: