Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն արժանի են` դուրս գալու Եվրոպայի 2012 թ. առաջնության եզրափակիչ փուլ: Այսպես է կարծում Ռուսաստանի ընտրանու կիսապաշտպան Ռոման Շիրոկովը:
«Երկրորդ տեղում կցանկանայի տեսնել Հայաստանի հավաքականին,- նրա խոսքերը մեջբերել է «Սովետսկի սպորտը»:- Բացի այն, որ այդ թիմում է խաղում Ռոման Բերեզովսկին, դա նաև նախկին խորհրդային հանրապետության թիմ է: Հայաստանի ազգային ընտրանին ընտրական ընթացիկ փուլում մի շարք գերազանց հանդիպումներ է անցկացրել և բոլորից շատ գոլեր է խփել: Կարծում եմ, որ հայերն արժանի են` խաղալու «Եվրո-2012»-ում»: