Մրցաշար` նվիրված Վահանյանի հոբելյանին
Սպորտ
15:10 10/10/2011

Մրցաշար` նվիրված Վահանյանի հոբելյանին

Երևանում անցկացվեց արագ շախմատի մրցաշար` նվիրված հռչակավոր գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի 60-ամյակին: Պայքարին մասնակցում էին 60 վետերան շախմատիստներ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Յոթ հնարավորից վաստակելով 6 միավոր` առաջին մրցանակը նվաճեց Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային վարպետ Էդուարդ Մնացականյանը:
Պարգևները մրցանակակիրներին հանձնեց ինքը` Ռաֆայել Վահանյանը:
 

Placeholder
Մրցաշար` նվիրված Վահանյանի հոբելյանին