Անկարա-Բաքու հարաբերութուններում նոր լարվածություն է առաջացել
Տնտեսություն
14:19 12/10/2011

Անկարա-Բաքու հարաբերութուններում նոր լարվածություն է առաջացել

Ադրբեջանի իշխանությունը խիստ անհանգստացած է վարչակարգից դժգոհ գործարարների` երկրից հեռանալու հանգամանքով և Թուրքիայում բիզնես ստեղծելու կապակցությամբ: Իշխանությունն այստեղ սպառնալիք է տեսնում: Այս մասին «Ենի Մուսավաթ»-ին հայտնել է ներիշխանական վստահելի աղբյուրը:

Թերթը գրում է, որ այդ պատճառով Ադրբեջանի իշխանությունը դիմել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին` իրեն սպառնալիք համարող բիզնեսմեններին այդ երկրից հանելու խնդրանքով, ինչը վերջինս մերժել է: Դրան ի պատասխան, Ադրբեջանի իշխանությունը թիրախ է դարձրել Բաքվում ԱԶԿ հետ կապ ունեցող թուրք գործարարներին:

Placeholder
Անկարա-Բաքու հարաբերութուններում նոր լարվածություն է առաջացել