Լևոն Արոնյանը բաժանեց 3-5-րդ տեղերը
Սպորտ
17:20 12/10/2011

Լևոն Արոնյանը բաժանեց 3-5-րդ տեղերը

Լևոն Արոնյանն ավարտեց ելույթներն իսպանական Բիլբաոյում անցկացված «Մեծ սաղավարտի» եզրափակիչ փուլի մրցաշարում: Վերջին տուրում հայ գրոսմայստերը ոչ-ոքի խաղաց Վասիլի Իվանչուկի հետ և 12 միավորով 3-5-րդ տեղերը բաժանեց Հիկարու Նակամուրայի և Վիշվանաթան Անանդի հետ: Հաշվետու տուրում միայն աշխարհի չեմպիոն Անանդին հաջողվեց հաղթանակ տոնել: Նա 3 միավոր վաստակեց Վալեխո-Պոնսի հետ պարտիայում: Նակամուրա-Կառլսեն մրցակցությունում նույնպես խաղաղ ելք գրանցվեց:

Իսկ հաղթողի կոչմանն արժանացավ Մագնուս Կառլսենը` վաստակելով 15 միավոր: Նույնպիսի արդյունք արձանագրած Իվանչուկը լրացուցիչ ցուցանիշներով հայտնվեց երկրորդ հորիզոնականում: Իսկ մրչցաշարային աղյուսակը եզրափակեց Վալեխո-Պոնսը. Նա իր ակտիվում 10 միավոր ունի:
 

Placeholder
Լևոն Արոնյանը բաժանեց 3-5-րդ տեղերը