Սերժ Սարգսյան. Մեր տղաները երեկ փայլուն էին խաղում
Քաղաքական
18:35 12/10/2011

Սերժ Սարգսյան. Մեր տղաները երեկ փայլուն էին խաղում

«Երեկ բոլորս ազգովի` ամենայն ուշադրությամբ, հետևում էինք և երկրպագում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղին և այդ սևեռումը, ազգային համախմբումը և զարթոնքն ամենաթանկ ձեռբերումներն են` անկախ այդ խաղի արդյունքներից: Թե ինչու արդյունքներն այդպես եղան… չեմ ցանականում այժմ գնահատական տալ, բայց կարող եմ ասել, որ մեր տղաները փայլուն էին խաղում»:

Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն ուսանողների ու աշակերտների ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությունից հետո ունեցած իր ելույթում նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ըստ նրա` մեր տղաներն ապացուցեցին, որ աշխատասիրությունը, հետևողականությունը, ստեղծագործական մոտեցումները միշտ էլ արդյունավետ են, միշտ էլ երաշխավորում են հաջողություն և հաղթանակ:

«Երեկ Դուբլինում մարզադաշտ դուրս եկած մեր մարզիկները հիմնականում վերջերս են բոլորել իրենց 20 տարին: Երկու-երեք տարի առաջ ոչ մեկը երազել անգամ չէր կարող մեր ֆուտբոլիստների նման հաջողության մասին, բայց ինչպես մեր ժողովուրդն է ասում` «տաշած քարը գետնին չի մնա», իսկ քարը երբեք հեշտությամբ չի տաշվում: Քար տաշելը պահանջում է համբերություն, քրտնաջան աշխատանք, հետևողականություն և նպատակասլացություն: Վստահ եմ, որ մենք` որպես հավաքական միասնություն, որպես Հայաստանի ժողովուրդ, տիրապետում ենք այդ որակներին»,- ասաց ՀՀ նախագահը:

 

Placeholder
Սերժ Սարգսյան. Մեր տղաները երեկ փայլուն էին խաղում