Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատոնին Հայաստանի ընտրանու նկատմամբ 2:1 հաշվով տոնած հաղթանակից հետո հայտարարել է, որ հայերը Եվրոպայի 2012 թ. առաջնության «B» խմբում լավագույն ֆուտբոլն են ցուցադրել:
«Հայաստանի հավաքականը շատ լավ անցկացրեց ընտրական ողջ փուլը,- Տրապատոնիի խոսքերը մեջբերել է gazeta.ru-ն:- Հայերը մեր խմբում լավագույն խաղն էին ցուցադրում: Հնարավոր է` մարզական բախտը նույնպես ժպտաց մեզ: Խաղից հետո ես ձեռք մեկնեցի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին և ասացի նրան, որ կարող է մոտ ժամանակներս շատ ուժեղ թիմ կառուցել»: