Գործազրկությունը Մեծ Բրիտանիայում ռեկորդային ցուցանիշի է հասել
Տնտեսություն
10:05 13/10/2011

Գործազրկությունը Մեծ Բրիտանիայում ռեկորդային ցուցանիշի է հասել

Մեծ Բրիտանիայում գործազրկությունը  ռեկորդային ցուցանիշ է արձանագրել վերջին 17 տարիների համեմատ: Այդպես, վիճակագրական բյուրոյի տվյալներով, հուլիս-օգոստոս ամիսներին գործազուրկների բանակը համալրվել է 114 հազարով: Եվ, BBC-ի փոխանցմամբ, այսօրվա դրությամբ 2.57 մլն բրիտանացիներ աշխատանք չունեն, իսկ գործազրկության պաշտոնական ցուցանիշը  8,1 տոկոս:

Ընդ որում, գործազրկությունը երիտասարդների շրջանում ևս ռեկորդ է սահմանում` 991 հազար երիտասարդներ աշխատանք են փնտրում, ինչը Scotia Capital-ի  տնտեսագետ Ալան Կլարկը  որակել է ուղղակի կատաստրոֆիկ: Միևնույն ժամանակ  նա նշել է, որ վիճակագրական այս տվյալները չպետք է որ անակնկալ լինեն, քանի որ Միացյալ Թագավորության տնտեսությունը  աճում է ընդամենը կիսով չափ:

                                                                                                   

 

Placeholder
Գործազրկությունը Մեծ Բրիտանիայում ռեկորդային ցուցանիշի է հասել