Հոնկոնգում ստեղծվելու է Բրյուս Լիի ցուցասրահը
Մշակույթ
09:59 13/10/2011

Հոնկոնգում ստեղծվելու է Բրյուս Լիի ցուցասրահը

Հոնկոնգում ստեղծվելու է դերասան, մարտարվեստների վարպետ Բրյուս Լիին նվիրված ցուցասրահ: Լին ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, սակայն երկար ժամանակ ապրել և աշխատել է Հոնկոնգում: Մինչև հիմա դերասանին նվիրված միակ հուշակոթողը քաղաքի շրջաններից մեկի Աստղերի պուրակում տեղադրված արձանն էր:

Նախատեսվում էր, որ Լիի ապրած տանը թանգարան է բացվելու: Սակայն 2011 թվականի հունիսին պարզ դարձավ, որ այդ գաղափարից հրաժարվել են, քանի որ Հոնկոնգի իշխանությունները չէին կարողացել պայմանավորվել տան նեկայիս սեփականատեր գործարարի հետ: Agence France-Presse հաղորդմամբ, Բրյուս Լիին նվիրված ցուցասրահը կբացվի Հոնկոնգի պատմական ժառանգության թանգարանին կից:

Նշենք, որ Բրյուս Լին նկարահանվել է մի քանի տասնյակ ֆիլմերում, որոնցից առավել հայտնի են «Մեծ բոսսը», «Ցասման բռունցքը» և «Վիշապի ուղին»: Դերասանը մահացել է Հոնկոնգում 1973 թվականին, 32 տարեկան հասակում:

 

Placeholder
Հոնկոնգում ստեղծվելու է Բրյուս Լիի ցուցասրահը