ԱՄՆ-ում մահացել է ծրագրավորման C լեզվի ստեղծող Դենիս Ռիտչին
Տնտեսություն
20:01 13/10/2011

ԱՄՆ-ում մահացել է ծրագրավորման C լեզվի ստեղծող Դենիս Ռիտչին

ԱՄՆ-ում մահացել է ծրագրավորման C լեզվի ստեղծող, UNIX-ի հիմնադիրներից մեկը` Դենիս Ռիտչին: Ըստ Lenta.ru-ի` Ռիտչիի մահվան մասին գրել է նրա գործընկեր Ռոբերտ Փայքը` Google+ սոցիալական ցանցի իր էջում: Նա նշել է, որ ծրագրավորողը մահացել է տանը` երկարատև հիվանդությունից հետո:

70-ականների սկզբին Դենիս Ռիտչին ծրագրավորող Քեննետ Թոմփսոնի հետ մշակել է ծրագրավորման С լեզուն, որը հիմք հանդիսացավ ժամանակակից շատ լեզուների համար: 1978թ. լույս է տեսել «Ծրագրավորման С լեզու» դասագիրքը, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով:
 

Placeholder
ԱՄՆ-ում մահացել է ծրագրավորման C լեզվի ստեղծող Դենիս Ռիտչին