Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դեղորայքային թունավորում ստացածներից մեկի վիճակը ծանր է, մյուսն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից
Հոկտեմբերի 14-ին, ժամը 00.16-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ դեղորայքային թունավորմամբ Երևանի «Սուրբ գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոր Նորք վարչական շրջանի ուսանողական հանրակացարանի թիվ 2 մասնաշենքի 511-րդ սենյակի բնակիչ, 1987 թ. ծնված Վազգեն Գալստյանը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր են գնահատել:
Նույն օրը դարձյալ գիշերը, ժամը 06.21-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ դեղորայքային թունավորմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի 11-րդ փողոցի թիվ 30 տան բնակիչ, 1978 թ.-ին ծնված Նելսոն Ներսիսյանը, որը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել բժշկական կենտրոնից: