Հայ ձյուդոյիստները կփորձեն Աբու Դաբիում օլիմպիական վարկանշային միավորներ վաստակել
Սպորտ
14:03 14/10/2011

Հայ ձյուդոյիստները կփորձեն Աբու Դաբիում օլիմպիական վարկանշային միավորներ վաստակել

Ձյուդոյի միջազգային հերթական «Գրան պրի» մրցաշարն Աբու Դաբիում մեկնարկեց հոկտեմբերի 14-ին: Այդ մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Հովհաննես Դավթյանը, Արմեն Նազարյանը, Գայանե Հարությունյանը և Ժաննա Ստանկևիչը: Մասնակիցները հնարավորություն ունեն հարստացնել օլիմպիական վարկանշային միավորների պաշարը: Մեր թիմին մրցավայր է ուղեկցել ռումինացի գլխավոր մարզիչ Ադրիան Կրիոտորիուն: Այս մասին նշում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
 

Placeholder
Հայ ձյուդոյիստները կփորձեն Աբու Դաբիում օլիմպիական վարկանշային միավորներ վաստակել