Մեկնարկում է հոլանդական ֆիլմերի շաբաթը
Մշակույթ
10:18 18/10/2011

Մեկնարկում է հոլանդական ֆիլմերի շաբաթը

Այսօր ԵՊԼՀ մեծ դահլիճում տեղի կունենա հոլանդական ֆիլմերի շաբաթվա բացման հանդիսավոր արարողությունը: Սույն միջոցառումը կազմակերպվել է Նարեկացի Արվեստի Միության հետ համատեղ՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանության բարձր հովանու ներքո (արտակարգ և լիազոր դեսպան` Ն.Գ. պարոն Փիթեր Յան Լանգենբերգ, նստավայրը՝ Թբիլիսի):

ԵՊԼՀ կայցելեն դեսպաններ, ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից, նախարարություններից, հոլանդացի մտավորականներ, օտարազգի այլ հրավիրյալ հյուրեր և համալսարանականներ:

Հյուրերին կողջունի ԵՊԼՀ ռեկտոր պրոֆ. Ս. Զոլյանը, Նարեկացի Արվեստի Միության ներկայացուցիչը, այնուհետև կներկայացվի և կցուցադրվի «CHARACHTER» ֆիլմը՝  հոլանդերենով (հայերեն ենթագրերով):

Այս մասին հայտնում են համալսարանի հանրային կապերի բաժնից:

Placeholder
Մեկնարկում է հոլանդական ֆիլմերի շաբաթը