Google-ն ու Samsung-ը պաշտոնապես ներկայացրել են նոր «Գուգլֆոնը»
Տնտեսություն
11:21 19/10/2011

Google-ն ու Samsung-ը պաշտոնապես ներկայացրել են նոր «Գուգլֆոնը»

Հոկտեմբերի 19-ին Հոնկոնգում Google և Samsung ընկերությունները ներկայացրել են նոր Galaxy Nexus սմարթֆոնը, որը գործելու է նոր Android Ice Cream Sandwich օպերացիոն համակարգի վրա:
«Լենտա.ռու -ի հաղորդմամբ, նոր սմարթֆոնը զինված է 4,65 դյույմ անկյունագծով դիսպլեյով, մեկ գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ ու հավելյալ 32 գիգաբայթ հիշողության քարտ կրելու հնարավորությամբ:

Նոր Galaxy Nexus սմաթֆոնը կշռում է 135 գրամ, իսկ բարձրությունը` 8,94 միլիմետր է:

Նոր սմարթֆոններում ներմուծված համակարգը հնարավորություն է ընձեռում օգտատերերին հանել էկրանի արգելափակումը դեմքի ավտոմատ ճանաչման տեխնոլոգիայի միջոցով: Բացվի այդ, երկու «Գուգլֆոնը» կարող են մեկ հպումով փոխանակել տեսագրություններ կամ հավելվածներ:

Նշվում է, որ Galaxy Nexus սմարթֆոնները Միացյալ Նահանգներում և Եվրոպայում վաճառքի կհանվեն 2011 նոյեմբերից:

Placeholder
Google-ն ու Samsung-ը պաշտոնապես ներկայացրել են նոր «Գուգլֆոնը»