ԱՄՆ-ի հեռուստադիտողների համար ուղիղ կապ ապահովելու նպատակով բացման արարողությունը ուշ կսկսվի
Սպորտ
12:25 19/10/2011

ԱՄՆ-ի հեռուստադիտողների համար ուղիղ կապ ապահովելու նպատակով բացման արարողությունը ուշ կսկսվի

Լոնդոնի օլիմպիական խաղերի բացումը տեղի կունենա 2012 թ. հուլիսի 27-ին: ԱՄՆ-ի հեռուստադիտողների համար ուղիղ կապ ապահովելու նպատակով կազմկոմիտեն որոշել է ուշ սկսել բացման արարողությունը, որը կավարտվի Երևանի ժամանակով 03:00-ին:

Տանտերերն Օլիմպիական խաղերում կներկայացնեն շուրջ 550 մարզիկների: Նրանցից առնվազն 150-ը չի մասնակցի բացման արարողությանը: Օրինակ` ատլետիկայի, լողի, հեծանվային սպորտի հավաքականների մարզիչների կարծիքով` իրենց սաները կհոգնեն, որի հետևանքով կնվազի մեդալ վաստակելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Կազմկոմիտեի նախագահ, նախկին հանրահայտ ատլետ Սեբաստիան Կոուն ասել է, որ մարզիկներն իրենք պետք է որոշում կայացնեն այդ հարցում: Թեև ինքը նույնպես մտահոգված է, որ մասնակցությունը, իսկապես, նրանց կհոգնեցնի:
 

Placeholder
ԱՄՆ-ի հեռուստադիտողների համար ուղիղ կապ ապահովելու նպատակով բացման արարողությունը ուշ կսկսվի