Գ. Մելիքյան. Զեկույցն օբյեկտիվորեն արտացոլում է երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքը
Տնտեսություն
15:43 20/10/2011

Գ. Մելիքյան. Զեկույցն օբյեկտիվորեն արտացոլում է երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքը

«Նշյալ զեկույցն օբյեկտիվորեն արտացոլում է Հայաստանի տնտեսությունում, և, առհասարակ, երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ինչն ինքնին դրական է»,- մեկնաբանելով Համաշխարհային բանկի կողմից հրապարակված «Doing Business 2012» զեկույցը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը:

Նշենք, որ ըստ այդ զեկույցի՝ Հայաստանն այս տարի 6 կետով բարելավել է դիրքերը` նախորդ տարվա 61-րդի փոխարեն 183 երկրների ցանկում հանգրվանելով 55-րդ հորիզոնականում

Պատգամավորը նշեց, որ զեկույցը օբյեկտիվ է հենց միայն նրանով, որ նույնիսկ անզեն աչքով նկատելի է, թե ինչ մասշտաբի ու որակի բարեփոխումներ են ընթանում:

«Մասնավորապես կարող եմ առանձնացնել մեկ պատուհանի կիրառման միջոցով բիզնես սկսելու հնարավորության հեշտացումը: Վարկավորման ոլորտում երկրի առաջընթացը, ինչը պայմանավորված է վարկային տեղեկատվական համակարգի բարելավմամբ:

Խորհրդարանականը հատկապես առանձնացրեց Հայաստանում «Սնանկության մասին օրենքում» կատարված փոփոխությունները, որոնցով պարզաբանվում է արբիտրաժային կառավարիչների նշանակման կարգը, նվազեցվում է սնանկության ճանաչման ժամանակահատվածն ու կարգավորվում է աճուրդի միջոցով ակտիվների իրացումը:

Placeholder
Գ. Մելիքյան. Զեկույցն օբյեկտիվորեն արտացոլում է երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքը