Վանես Մարտիրոսյանը Ռիչարդ Գուտյերեսի հետ կմենամարտի հոկտեմբերի 29-ին
Սպորտ
12:01 21/10/2011

Վանես Մարտիրոսյանը Ռիչարդ Գուտյերեսի հետ կմենամարտի հոկտեմբերի 29-ին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ցածր միջինքաշային կարգում անպարտելի Վանես Մարտիրոսյանը, ով հրաժարվել է մենամարտել WBC-ի դասակարգման աղյուսակի երկրորդ հորիզոնականն զբաղեցնող Ալֆրեդո Անգուլոյի` «WBC Continental Americas» կոչման տիրակալի հետ, իր հաջորդ մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 29-ին:

Մարտը կկայանա ամերիկյան Օկլահոմայում, իսկ Մարտիրոսյանի մրցակիցը կլինի կոլումբիացի Ռիչարդ Գուտյերեսը: Այդ մենամարտից հետո Վանեսը հույս ունի 2012 թ. հանդիպել WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոն Սաուլ Ալվարեսի հետ: Այս մասին հայտնում է «World Boxing News»-ը:
 

Placeholder
Վանես Մարտիրոսյանը Ռիչարդ Գուտյերեսի հետ կմենամարտի հոկտեմբերի 29-ին