Չավեսը հայտարարել է քաղցկեղից լիովին ապաքինման մասին
Քաղաքական
10:10 21/10/2011

Չավեսը հայտարարել է քաղցկեղից լիովին ապաքինման մասին

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն հայտարարել է, թե լիովին ապաքինվել է քաղցկեղից: Այս մասին տեղեկացնոմ է «Ռոյթերս: գործակալությունը:

Տեղեկատվության համաձայն, Չավեսը երեկ վերադարձել է Կուբայից, որտեղ քիմիոթերապիայի հերթական փուլն է անցել:
Նaխագահի խոսքերով, հետազոտման արդյունքները ցույց են տվել, որ իր օրգանիզմում վերացել են չարորակ բջիջները:

«Ամեն ինչ հիասքանչ է անցել: Ես ստացել եմ լավագույն գնահատականները. 20 հնարավորից` 20-ը: Ամբողջապես ապաքինվել եմ քաղցկեղից: Այսօր վերադարձել է նոր Չավեսը», - ասել է Վենեսուելայի նախագահը:

Հիշեցնենք, հունիս ամսին Կուբայի մայրաքաղաք Հավանայում Չավեսին վիրահատել էին աղիքային ուռուցքի հեռացման նպատակով, որից հետո երկրի ղեկավարը քիմիոթերապիայի երեք կուրս էր անցել այդ երկրում:

Placeholder
Չավեսը հայտարարել է քաղցկեղից լիովին ապաքինման մասին