Արմինե Սինաբյանը` ընդդեմ թրքուհի Գյուլսում Թաթարի
Սպորտ
15:19 22/10/2011

Արմինե Սինաբյանը` ընդդեմ թրքուհի Գյուլսում Թաթարի

Հոլանդական Ռոտերդամում շարունակվող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում ուրախացնում է Հայաստանի կանանց հավաքականի անդամ Արմինե Սինաբյանը: Մինչև 64 կգ քաշային կարգում Արմինեն հաղթահարեց նաև կիսաեզրափակչի արգելքը և դուրս եկավ եզրափակիչ: Այսպիսով` ոսկե մեդալի համար պայքարում հայ մարզուհին այսօր երեկոյան կմենամարտի թրքուհի Գյուլսում Թաթարի հետ:

Placeholder
Արմինե Սինաբյանը` ընդդեմ թրքուհի Գյուլսում Թաթարի