Օսլոյում կստեղծվի քանդակների հսկայական այգի
Մշակույթ
10:00 22/10/2011

Օսլոյում կստեղծվի քանդակների հսկայական այգի

2014 թվականին Նորվեգիայի մայրաքաղաքում կբացվի մեծ այգի, որտեղ կցուցադրվի 80 քանդակ: Այս նախագծի իրագործման համար հիմնադրամներից մեկը կտրամադրի 39 միլիոն եվրո: Տեղական լրատվամիջոցների տեղեկացմամբ, նախապես ծրագրված էր, որ ցուցադրությունը կմիավորի «կանացի» թեման, սակայն ավելի ուշ հիմնադրամը հրաժարվեց այդ գաղափարից: Ներկայում ընտրվել կամ պատվիրվել է 25 քանդակ:

Հայտնի է, որ այգում ճոպանուղի է գործելու: Հիմնադիրը հուսով է, որ այգին Օսլո կբերի «ավելի շատ մշակույթ»:

Placeholder
Օսլոյում կստեղծվի քանդակների հսկայական այգի