Սոտք-Քարվաճառ մայրուղու կառուցման աշխատանքներին ծանոթացել է Արցախի նախագահը
Տնտեսություն
16:53 24/10/2011

Սոտք-Քարվաճառ մայրուղու կառուցման աշխատանքներին ծանոթացել է Արցախի նախագահը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ այցելել է Շահումյանի շրջան և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:

Նախագահը հատուկ ընդգծել է արդեն իսկ մեկնարկած Սոտք-Քարվաճառ մայրուղու կառուցման կարևորությունը՝ այն համարելով մեր հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից մեկը, որը պետք է իրականացվի բարձր որակով և սահմանված ժամկետներում:

Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ երկրի ղեկավարը նաև հանդիպումներ է ունեցել շրջանի մի շարք համայնքներում և քննարկել այնտեղ առկա խնդիրները:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Placeholder
Սոտք-Քարվաճառ մայրուղու կառուցման աշխատանքներին ծանոթացել է Արցախի նախագահը