Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Wikileaks կայքը դադարեցնում է ԱՄՆ դիվանագիտական գաղտնի նամակագրությունների հրապարակումը ֆինանսական միջոցների սղության պատճառով: Այս մասին տեղեկացնում է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, կայքը այսուհետ զբաղվելու է դրամահավաքությամբ, քանի որ Visa, MasterCard, Western Union և PayPal համակարգերը հրաժարվել էին իրենց ծառայությունները մատուցել նախագծին:
Wikileaks-ը մտադիր է «զբաղվել դրամահավաքությամբ, ֆինանսական շրջափակմանը դիմակայելու համար», - ասված է նախագծի տարածած հայտարարությունում:
Նշենք, ամերիկյան ֆինանսական կորպորացիաները հրաժարվել էին համագործակցել Wikileaks-ի հետ` հիմնավորելով իրենց որոշումը նախագծի անօրինական գործունեությամբ: