Հայ կրթական հիմնարկության պատվիրակությունն Արցախում է
Քաղաքական
17:39 26/10/2011

Հայ կրթական հիմնարկության պատվիրակությունն Արցախում է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայ կրթական հիմնարկության պատվիրակությանը՝ կազմակերպության ղեկավար Վահիկ Պետրոսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահը բարձր է գնահատել Հայ կրթական հիմնարկության հայրենանվեր գործունեությունն Արցախում, հատկապես կրթության ոլորտում՝ այն համարելով կարեւոր ու պահանջված մեր ժողովրդի համար:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանը:
 

Placeholder
Հայ կրթական հիմնարկության պատվիրակությունն Արցախում է