Երևանում կրկին հանդիպում են ԱՊՀ թարգմանիչներն ու հրատարակիչները
Մշակույթ
09:52 26/10/2011

Երևանում կրկին հանդիպում են ԱՊՀ թարգմանիչներն ու հրատարակիչները

Երևանում մեկնարկում է «ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների» 5-րդ համաժողովը՝ «Ընդառաջ նոր իրողություններին» խորագրով:
Նշենք, որ համաժողովն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:
Այս մասին տեղեկացանք Ռուսաստանի թարգմանիչների միության պաշտոնական կայքից:

Ըստ աղբյուրի, առաջին չորս համաժողովները ապացուցել են, որ միջոցառումը խթան է հանդիասնում համագործակցության համար: Մինչև հոկտեմբերի 28-ը շարունակվող հոբելյանական համաժողովը կդառնա այն հարթակը, որտեղ կարելի է քննարկել 21-րդ դարի մարտահրավերները, որոնք առկա են թարգմանչության և գրքի հրատարակչության ոլորտում:

Համաժողովի ընթացքում տեղի են ունենալու կլոր սեղան-քննարկումներ հետևյալ թեմաներով՝ ժամանակակից ազգային գրականության թարգմանչության և հրատարակչության խնդիրները, էլեկտրոնային գիրք. իրականություն և հեռանկարներ, գրականության գործակալի դերը թարգմանչության և հրատարակչության գործում:

 

Placeholder
Երևանում կրկին հանդիպում են ԱՊՀ թարգմանիչներն ու հրատարակիչները