Դարպասապահների գործը կհեշտանա
Սպորտ
14:40 27/10/2011

Դարպասապահների գործը կհեշտանա

«ՖԻՖԱ-2014» աշխատանքային խումբը, որի կազմում ընդգրկված են անցյալում հայտնի ֆուտբոլիստներ Ֆրանց Բեկենբաուերը, Բոբբի Չարլտոնը, Դեմետրիո Ալբերտինին, Կաֆուն, Ֆեռնանդո Հիերոն և ուրիշներ, մտադիր է փոխել տուգանային հրապարակում «վերջին հույսի» խախտման կետը:

Առաջարկվում է փոխել գործող պատիժը` 11 մետրանոց հարված, հեռացում և որակազրկում` կիրառելով դեղին քարտ և 11 մետրանոց հարված տարբերակը, իսկ խաղացողին հեռացնել խաղադաշտից միայն ընդգծված կոպտության դեպքում:

«11 մետրանոց հարվածը բավարար միջոց է` պատժելու համար հասարակ խախտումը, երբ պայքար է ընթանում գնդակի համար,- հայտարարել է Բեկենբաուերը:- Բայց եթե խախտումը շատ կոպիտ է, և դրա համար ֆուտբոլիստին, անկախ այն բանից հետո, թե խաղադաշտի որ հատվածում է գրանցվել այն, հեռացնում են, անհրաժեշտ է կիրառել կարմիր քարտը»:

Placeholder
Դարպասապահների գործը կհեշտանա