Մեկնարկում է POPOK գովազդի միջազգային փառատոնը
Մշակույթ
10:08 27/10/2011

Մեկնարկում է POPOK գովազդի միջազգային փառատոնը

Այսօր բացվելու է POPOK գովազդի միջազգային փառատոնը: Մինչև հոկտեմբերի 29-ը շարունակվող փառատոնը ներկայանալու է նոր գույներով և ավելի քան 450 աշխատանքներով: Այս տարի աշխատանքները ներկայացվել են Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Լատվիայից, Իսպանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Վրաստանից և Ղազախստանից:

Հյուրերի թվում են արտասահմանցի մասնակցիներ, գովազդային և տեղեկատվական ոլորտի ինչպես նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները:

Ժյուրին աշխատանքները քննելու է հետևյալ անվանակարգերում՝ գովազդային հոլովակ, տպագիր և արտաքին գովազդ, թվային և նոր գովազդակիրներ, գրաֆիկական դիզայն, մարքեթինգային արշավ: Այս տարի առավել շատ են ներկայացվել թվային և նոր գովազդակիրները, ինչպես նաև մարքեթինգային արշավները: Մրցութային գործերի մոտ մեկ հինգերորդը բաժին է ընկնում Հայաստանին:

Փառատոնի ընթացքում աշխարհի առաջատար մասնագետները յուրաքանչյուր օր վարպետության դասեր կվարեն՝ գովազդի, մարքեթինգի և հաղորդակցության միջազգային փորձառությունը ներկայացնող թեմաներով, ինչպես նաև կներկայացվեն չորս միջազգային գովազդային փառատոններ:

 

Placeholder
Մեկնարկում է POPOK գովազդի միջազգային փառատոնը