Հայաստանի հավաքականը «Մոսկովյան աստղեր» մրցաշարի մասնակիցների թվում է
Սպորտ
15:02 27/10/2011

Հայաստանի հավաքականը «Մոսկովյան աստղեր» մրցաշարի մասնակիցների թվում է

Նոյեմբերի 12-13-ին մոսկովյան «Դրուժբա» մարզապալատում տեղի կունենա Եվրոպական ազգերի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցեն մայրցամաքի ուժեղագույն 6 թիմերը: «Մոսկովյան աստղեր» անվանումը կրող մրցաշարի մասնակիցների թվում է նաև Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը: Մեր թիմի հետ միասին հաղթողի կոչման համար կպայքարեն Ռուսաստանի, Բելառուսի, Հունգարիայի, Թուրքիայի և Ադրբեջանի ընտրանիները:
Ավելացնենք, որ մարզաձևի հայաստանյան ֆեդերացիան որոշել է ազատ ոճայիններին չգործուղել Մոսկվա:
 

Placeholder
Հայաստանի հավաքականը «Մոսկովյան աստղեր» մրցաշարի մասնակիցների թվում է